Մոտ ժամանակներս հանդես եմ գալու առաջարկով, որպեսզի ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում հանվի նաև 2 բալ
Մոտ ժամանակներս հանդես եմ գալու առաջարկով, որպեսզի ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում հանվի նաև 2 բալ
Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրայինը ռեպորտաժ է պատրաստել ՀՀ օրենսդրությանը միտումնավոր չենթարկվող մեր որոշ վարորդների համար։
Նաև հայտնում եմ, որ մոտ ժամանակներս հանդես եմ գալու առաջարկով (առանձին կամ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում այլ փոփոխությունների շրջանակներում), որպեսզի տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում բացի դրամական տուգանքից հանվի նաև բալ, ինչն այս պահին նախատեսված չէ։
Առաջարկելու եմ յուրաքանչյուր խախտման համար հանել 2 բալ»։