Մամուլ

Մոսկվա` 39 եվրոյով. «Flyone Armenia»-ն սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք

Մոսկվա` 39 եվրոյով. «Flyone Armenia»-ն սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք

«Flyone Armenia» ավիաընկերությունը 7 ուղղությունով սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

«Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նաև ներկայացրել է առաջարկվող ուղղությունների չվացուցակն ու գները.

Երևան-Մոսկվա սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ,

Երևան-Թեհրան սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,

Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին,

Երևան-Թել Ավիվ սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,

Երևան-Կրասնոդար սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին,

Երևան-Թբիլիսի սկսած՝ 39 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին,

Երևան-Քութայիս սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին,

Երևան-Ստամբուլ սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

«Ընկերությունն առաջարկում է տարատեսակ հավելյալ ծառայություններ, որոնք կարող եք ստանալ տոմս ձեռքբերելու հետ միաժամանակ կամ օդանավակայանում (ինչը, սակայն, կլինի երկու անգամ ավելի թանկ)։ FLYONE PRIORITY-ն առաջարկում է հավելյալ ուղեբեռի, 48 ժամվա համար սակագինն ամրագրելու հնարավորություն։ Change Flex ծառայությունն առաջարկում է գրանցում՝ չվերթից 30 օր առաջ, ավտոմատ գրանցում, նվեր քարտ, նստատեղի ընտրություն եւ շատ այլ ծառայություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

fly one

Բոլոր տոմսերը, այդ թվում՝ հավելյալ ծառայությունները, հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև՝ գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

«Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։

Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք ունեն 180 նստատեղ և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

Flyone-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների «Flyone Armenia» ավիաընկերությունը հիմնադրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը: «Flyone Armenia»-ն դարձել է ազգային օպերատոր: Ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում և նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով. ապագայում կաճի և՛ աշխատակիցների, և՛ ինքնաթիռների թիվը։

Կիսվել