Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնումից քիչ անց վերադարձել է օդանավակայան
Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնումից քիչ անց վերադարձել է օդանավակայան
«Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող Մոսկվա-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա» ավիաընկերության («Աերոֆլոտ» խմբի մաս) ներկայացուցիչը։
«Մոսկվա-Ստամբուլ SU5537 չվերթը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ որոշում է կայացվել այս թռիչքն իրականացնել պահեստային ինքնաթիռով։
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ օդաչուի խցիկի ավտոմատացման անսարքության պատճառով։
Անսարքությունը տեղի է ունեցել «Ռոսիա» ավիաընկերության «Բոինգ-737» ինքնաթիռում, որը թռչում էր Մոսկվա-Ստամբուլ երթուղով։
«Ավտոպիլոտի ավտոմատացման անսարքություն է տեղի ունեցել, ժամը 16.59-ին ինքնաթիռը կանոնավոր վայրէջք է կատարել Շերեմետևոյում»,- ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։