Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավը փրկվել է վթարից
Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավը կրիտիկական աստիճանի մոտեցել է այլ օդանավի. հայտնում է РЕН ТВ-ն:
Տեղեկության համաձայն` դա տեղի է ունեցել Ռոստովի շրջանի օդային տարածքում: Օդանավերից մեկի օդաչուն ժամանակին իջեցրել է բարձրությունը` հասցնելով 325-ի մետրի:
Հայտնի է, որ երկրորդ օդանավը Ստավրոպոլից ուղևորվում էր Մոսկվա: