Մամուլ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

«FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ պատճառը խիտ մառախուղն է։
 
Նշենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած 3F312 չվերթի ինքնաթիռը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր առավոտյան 9։00-ին։
 
Ըստ «Flightradar» կայքի`ինքնաթիռը մոտեցել է օդանավակայանին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վայրէջք չի իրականացրել և ուղևորվել է Թբիլիսի։

Կիսվեք էջում