Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով
Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով
Ավելի քան 200 ուղևոր արդեն 1 օր է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում է մնացել։ Shot ալիքի փոխանցմամբ՝ UTair ավիաընկերության դեպի Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով։
Boeing 767-ը պետք է օդ բարձրանար երեկ ժամը 21:40-ին, սակայն թռիչքը նախ հետաձգվել է 3 ժամով, իսկ հետո՝ 5 անգամ անընդմեջ։ Ուղևորներին խոստացել էին, որ չվերթը կիրականացվի այսօր ժամը 15:00-ին, սակայն թռիչքը կրկին հետաձգվել է։ Մեկնումը տեղափոխվել է 21:50-ին, բայց սա միանշանակ չէ։