ԱշխարհՄամուլՔաղաքականություն

Մոսկվան ինչքան ուզեք՝ կարող է սատարել Քոչարյանին, բայց հարցը Մոսկվան չէ, այլ հայ ժողովուրդը, որը անցյալ գնալ չի ուզում. Տրոֆիմչուկ

Մոսկվան ինչքան ուզեք՝ կարող է սատարել Քոչարյանին, բայց հարցը Մոսկվան չէ, այլ հայ ժողովուրդը, որը անցյալ գնալ չի ուզում: 1in.am-ը գրում է․

– Պարոն Տրոֆիմչուկ, Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քննարկվել են հայ-ռուսական  համագործակցությանն առնչվող հարցեր։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման փաստն ու արդյունքները։

– Այո, հանդիպումը կայացել է։ Սակայն, դատելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից, նա մնում է իր դիրքում, և իր հակառակորդների նկատմամբ սկսած ճնշումը (որի շրջանակը կընդլայնվի), ակնհայտ է , որ չի պատրաստվում թուլացնել։

Միգուցե բացառությամբ մի քանի անձերի՝ անգամ ՌԴ նախագահի հետ կոնկրետ և ոչ շարքային խոսակցությունից հետո, որը կապված չէր ոչ ընդհանուր տոների, ոչ պաշտոնական այցի, ոչ էլ ֆորմալ Եվրասիական գագաթնաժողովի հետ։ Հայաստանի վարչապետը մինչ այժմ պահում է իր գիծը, որովհետև իր կարծիքով՝ դրա համար ունի բոլոր հիմքերը։

Օրինակ՝ ՀԱՊԿ-ի մասով կամ հենց նույն Ղարաբաղի։ Այսպիսով կարելի է եզրակացություն անել, որ քիչ բան է փոխվել։ Փաշինյանի հայտարարության մեջ հնչող առանցքային բառերից մեկը «չմիջամտելն» է։ Դա կարող ենք ընկալել որպես ուղիղ պահանջ՝ ուղղված Մոսկվային։

Չնայած՝ նայած թե ոնց կնայենք այդ հարցին։ Հայաստանի համար, օրինակ, գազի գնի իջեցումը դիտվում է որպես միջամտություն երկրի ներսում ազատ, շուկայական գնագոյացման խնդիրներին։

Պուտին Փաշինյան

– Կարծում եք՝ երկկողմ հարաբերություններում այլևս խնդիրներ չկա՞ն, ինչպես հայտարարում է վարչապետ Փաշինյանը։

– Ես այդպես չեմ կարծում, ճիշտ հակառակը։ Կարծում եմ՝ նույնիսկ ի հայտ կգան նորերը։ Իմ կարծիքով՝ վերջին հարաբերությունների բոլոր խնդիրները, որոնք եղել են երկկողմ հարաբերություններում, մնում են իրենց տեղում։

Վարչապետ Փաշինյանը նախկինում էլ էր հանդես գալիս այդ ոճով՝ ոչ մի դեպքում Ռուսաստանին չհռչակելով թշնամի։ Պետք է հասկանալ, որ նախկին իշխանությունների նկատմամբ ռեպրեսիաները մնում են Փաշինյանի ներքին քաղաքականության միակ ռեսուրսը, որից նա հրաժարվել չի կարող, որովհետև տնտեսական դրության լավացում և Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացում, ցավոք, չեն լինելու։

– Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները առաջիկայում կշարունակե՞ն մնալ Մոսկվայի հետաքրքրությունների տիրությում՝ այդ թվում Մարտի մեկի իրադարձությունների բացահայտումը և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դրան։

– Մոսկվան հիմա առավել մեծ ուշադրությամբ կհետևի այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ բոլոր քաղաքական իրադարձություններին։ Կարծում եմ՝ այդպիսի հետաքրքրությունը չի կարելի համարել միջամտություն, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար օտար երկիր չէ։

Եվ եթե Հայաստանում իրադարձությունները շարունակեն նահանջ ապրել, դա կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների վրա։

Առավել ևս, Ռուսաստանի նախագահի՝ այդ նույն հանդիպման ընթացքում ասած՝ «Մոսկվայի և Երևանի հարաբերությունները սպեցիֆիկ բնույթ ունեն» հայտարարությունից հետո։ Դա ձեզ համար ստանդարտ, ռազմավարական գործընկերություն չէ, դա ակնհայտորեն ուրիշ բան է։

– Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ ակնարկել է Ռուսաստանի հնարավոր աջակցությունը իր հետագա քաղաքական ծրագրերին. կարծում եք՝ Մոսկվան նրա թիմի վրա «խաղադրույք» կանի՞։

– Եթե Ռոբերտ Քոչարյանը հավակնի բարձր պետական պաշտոնի, դա էլ ավելի կապակայունացնի երկրում իրավիճակը։ Դա կլիներ նույնը, որ, օրինակ, Ռուսաստանում ժողովրդին իրեն առաջարկեր Գորբաչովը։

Ռուսաստանը ինչքան ուզում եք՝ կարող է նրան աջակցել, բայց հարցը Մոսկվան չէ, այլ հայ ժողովուրդը, որը ցանկացած իրավիճակում հետ գնալ, անցյալ վերադառնալ չի ուզում։ Մոսկվան պահպանում է ջերմ զգացմունքներ նախկին նախագահ Քոչարյանի նկատմամբ, որոնք ակնհայտորեն չեն լինի Փաշինյանի նկատմամբ, երբ նա հրաժեշտ տա պաշտոնին։ Դա ակնհայտ է արդեն հիմա։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել