Մոսկվան ժամանակակից մետրոյի նոր վագոններ է ուղարկել Բաքու
Ինչպես հաղորդում է Vesti.Az- ը՝ Մոսկվան ժամանակակից մետրոյի նոր վագոններ է ուղարկել Բաքու: Գործարանի գլխավոր տնօրեն Կիրիլ Լիպանևը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն ներկա են գտնվել ռուսաստանյան «Transmashholding»-ի «Մետրովագոնմաշ» գործարանում:
Մոսկվայի գործարանը Բաքու է ուղարվել 10 ժամանակակից 4-րդ սերնդի վագոններ:
Նշենք, որ ռուսական ընկերությունը 1967 թվականից Բաքվի մետրոպոլիտենին ապահովում է մետրոյի վագոններով: Բաքվի մետրոյում գործում է Մոսկվայի գործարանի մոտավորապես 300 վագոն մեքենա:
Այս տարվա ընթացքում «Մետրովագոնմաշ» – ից ձեռք կբերվեն ևս 30 վագոններ: