Մոսկվան գաղտնի գրություն է ստացել Վաշինգտոնից
Մոսկվան գաղտնի գրություն է ստացել Վաշինգտոնից
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները ՌԴ ԱԳՆ են հասցրել հունվարի 26–ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը 2 նամակ է տարել արտաքին գործերի նախարարություն։ Այս թեմայով խորհրդածում է ՌԻԱ Նովոստիի հեղինակ Վիկտորյա Նիկիֆորովան։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Մի նամակը Վաշինգտոնից է, երկրորդը՝ ՆԱՏՕ-ից։ Թե հատկապես ինչ է այնտեղ գրված, հանրությանն առայժմ հայտնի չէ։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասուլիսի ընթացքում բոլորին հավատացրել է, որ ոչ մի անակնկալ չի լինի։
«ԱՄՆ-ն զիջումների չի գնում»,-ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը այսպես են ձևակերպել ԶԼՄ-ները։«Ռուսաստանը պետք է զերծ մնա ուժային ազդեցությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և մեր դաշնակիցների ու մյուս ժողովուրդների վրա հարձակումներից,-հայտարարել է Բլինկենը,-Ռուսաստանը պետք է հեռացնի իր ստորաբաժանումները Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության»։
Հայտնի չէ, թե ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի որ հատվածում է ռուսական ստորաբաժանումներ գտել, բայց հասկանալի է, որ մյուս երկու դեպքերում խոսքը Մերձդնեստրի և Հարավային Օսեթիայի մասին է։
Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ–ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, և եթե հարկ լինի, այդ զենքը կկիրառվի։ Նա խոստացել է օգնել ուկրաինական տնտեսությանը, ինչը առանձնահատուկ ցինիզմով է հնչում։
Հենց Վաշինգտոնն է Ուկրաինային ռազմական արկածախնդրությունների մեջ ներքաշելով փլուզում գրիվնայի փոխարժեքը և այն, ինչ մնացել է այդ երկրի տնտեսությունից։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ ուկրաինացիներին խոստանում են օգնել գումարով, միայն թե չդադարեցնեն իրենց սադրանքները։
Պետքարտուղարի մամուլի ասուլիսի ժամանակ հնչել է «ՆԱՏՕ-ի բաց դռների» մասին սովորական և արդեն բավականին ձանձրացած հռետորաբանությունը, հավատարմությունը դաշնակիցներին ընդհանրապես և Ուկրաինային մասնավորապես։
«Մենք փոխզիջման չենք գնա այն հարցում, որը վերաբերում է մեր դաշինքի անվտանգությանն ու Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգության սկզբունքներին,– նշել է Բլինկենը:
– Պետք է հարգել ժողովուրդների՝ սեփական ուղին ընտրելու իրավունքը»։Շատ է խոսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին․ Բլիկենը նորից խոսք բացեց դեպի ՌԴ «արտահանման վերահսկողության» մասին։
Ընդ որում` ըստ պետքարտուղարի` եթե «պատժված» Ռուսաստանի մտքով անցնի սահմանափակել էներգակիրների մատակարարումը դեպի Եվրոպա և «գազը որպես զենք օգտագործել», ապա նրան հարկ կլինի ևս մեկ անգամ «պատժել»։ Բայց նա անխուսափելիորեն կսահմանափակի դրանք, քանի որ ամերիկացիները նախատեսում են արգելել նաև «Հյուսիսային հոսք 2»-ը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում