Մոսկվայում չեղարկվել է Հաղթանակի զորահանդեսի օդային մասը
Մոսկվայում չեղարկվել է Հաղթանակի զորահանդեսի օդային մասը
Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Նրա խոսքով՝ ավիացիան չի մասնակցում զորահանդեսին եղանակային պայմանների պատճառով։
Փոխարենը միջոցառումը անցել է Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենայացված շարասյան անցմամբ։ Հրապարակով անցել է 131 միավոր ռազմական տեխնիկա։
Մեքենայացված շարասյունը եզրափակել են «Յարս» հրթիռային համալիրները եւ «Բումերանգ» նորագույն զրահագնացները։ Հրապարակից վերջինը դուրս է եկել միավորված զինվորական նվագախումբը։