ԱշխարհՏեսանյութ

Մոսկվայում ուժգին փոթորիկի պատճառով կան ավերվածություններ

Հունիսի 20-ին «Էդգար» փոթորիկը հարվածել է Մոսկվային և մարզին։ Մերձմոսկովյան Լոբնյա քաղաքում պտտահողմեր են գոյացել, իսկ մայրաքաղաքում մի քանի ծառ է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, վնասվել են մեքենաներ: Հորդառատ անձրևի, քամու ուժգնացման պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան:

Քաղաքում ժամանակավորապես փակվել են մշակույթի և հանգստի զբոսայգիները, փառատոնային հարթակները, ինչպես նաև Մոսկվայի կենդանաբանական այգին։ Մայրաքաղաքի առևտրի և ծառայությունների վարչությունը դիմել է ամառային պատշգամբներով ռեստորանների և սրճարանների տերերին՝ խնդրելով ամրացնել բոլոր կառույցները և ժամանակավորապես դադարեցնել սեզոնային սրճարանների շահագործումը:

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում, դուրս չգալ փողոց։ Ականատեսները հրապարակում են հորդառատ անձրևի ու ուժեղ քամու հետևանքները՝ տապալված ծառեր, վնասված ավտոմեքենաներ, գովազգային պակված վահանակներ, քամուց քշված աղբարկղեր։

Կիսվել էջում