Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը
Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը
Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը։ Նշենք, որ ցուցադրությունը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։
Այս մասին հայտնում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։
Դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ դա նշանակում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը համարվում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների եւ հեռացրել դիտման համար հավաքվածներին։