Աշխարհ

Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ-ի տասնյակ կողմնակիցներ. ի՞նչ կապ ունի հայկական անձնագիրը (Տեսանյութ)

Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակիցներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում։

Օպերատիվ նկարահանման կադրերում երևում է, որ գտնված կեղծ փաստաթղթերի շարքում կա հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ համեմատաբար վերջերս ներմուծված կենսաչափական։

Չի երևում, թե ում տվյալներով է լրացվել փաստաթուղթը։

Կիսվել