Մոսկվայում հրաժեշտ են տալիս ռեժիսոր Տիգրան Քեոսայանին
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունենում ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Արարողությանը մասնակցում են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, երգչուհի Լոլիտան, դերասան Իվան Օխլոբիստինը, տեղեկացնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, ռեժիսորի կինը՝ «Россия сегодня» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հայտնել էր նրա մահվան մասին։