Մոսկվայում հայազգի գործարար է ինքնասպան եղել․ մահվանից առաջ նա մորը երկտող է թողել
Մոսկվայում հայազգի գործարար է ինքնասպան եղել․ մահվանից առաջ նա մորը երկտող է թողել
Մոսկվայում՝ «Վորոբյովիե գորի» թանկարժեք բնակարանային համալիրի իր բնակարանում ինքնասպան է եղել հայազգի գործարար Արտեմ Ասլանյանը։ Նա հանդիսանում էր Bluefin ռոլլերի բարձրակարգ առաքման ծառայություն իրականացնող ընկերության հիմնադիրն ու դոներների «Իստամբուլ քեբաբ» ընկերության սեփականատերը։
Արտեմի դիակը հայտնաբերել է բակի աշխատակիցը։
Մահվանից առաջ նա մորը երկտող է թողել, որտեղ գրել է, որ շատ հոգսեր ունի, առհասարակ ամեն ինչից զզվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, 39-ամյա գործարարը ինքնասպան է եղել բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով։ Նա հինգ սննդի առաքման և ռեստորանային ընկերությունների հիմնադիր էր։