Մոսկվայում կողոպտել են հայազգի գործարարի տունը
Մոսկվայում կողոպտել են էլիտար բնակավայրերի շինարարությամբ զբաղվող գործարար Սերգեյ Ղազարյանի տունը: Գողերը տուն են մտել անտառի կողմից՝ պատուհանից ներխուժելով քոթեջ: Առկա տեղեկության համաձայն՝ հանցագործները տնից տարել են ոսկյա զարդեր պարունակող երկու չհրկիզվող պահարան և 1,5 մլն ռուբլի:
Նշվում է, որ տուժողը ներկա պահին գտնվում է Դուբայում: Նա չի կարողացել միանգամից կազմել գողացված իրերի ցանկը և խոստացել է դա անել տուն վերադառնալուն պես:
Հանցագործներն իրենց հետ տարել են նաև տեսահսկման համակարգի ֆիքսած տեսագրությունները:
Աղբյուր՝ tert.am