Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը կարծես թե պարզ է
Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը կարծես թե պարզ է
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը կարծես թե պարզ է։ Ադրբեջանին Մեղրիով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի տրամադրում, որի դիմաց Ադրբեջանը միգուցե բարեհաճ գտնվի ու վերադարձնի մեր գերեվարված զինվորականների մի մասին․․․
Պատասխան ես տալու…»։
Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների հունվարի 11-ին կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը:
Այս մասին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկատվութունը՝ նշելով, որ երբ պաշտոնական հաստատում լինի, իրենք համապատասխան մամուլի հաղորդագրություն կտարածեն: