Մոսկվայում կալանավորել են Թաթուլ Ասիլյանին
Մոսկվայում կալանավորել են Թաթուլ Ասիլյանին
ՌԴ-ում կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող Թաթուլ Ասիլյանը։ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին:
Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից։
Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։