Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված «BMW X5-ի հայերը» տեսաուղերձ են հղել (Տեսանյութ)
Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված «BMW X5-ի հայերը» տեսաուղերձ են հղել
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը նկարահանել են օրերս Մոսկվայում ադրբեջանցիների հետ ծեծկռտուքին մասնակցած հայերից երկուսը: Տղամարդիկ նշում են, որ «BMW X5-ի հայերն են»:
Նրանք հավաստիացրել են, որ իրենք ողջ և առողջ են:
«Եկեք այսպես պայմանավորվենք. եղեք ավելի զսպված, խելացի և ողջախոհ: Մի տրվեք սանդրանքներին, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Ելնելով իրավիճակից՝ մենք շատ եզրակացություններ ենք արել: Այսպես ասենք՝ մենք իրավիճակն ընդունել ենք այնքանով, որքանով այն մեզ հասել է:
Մնացածն արդեն անկարևոր է: Մենք պաշտպանել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր: Շնորհակալ ենք ջերմ խոսքերի և մեր նկատմամբ վերաբերմունքի համար»,-ասել է կադրում երևացող տղամարդկանցից մեկը:
Տեսանյութը ստորև