Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են տասնյակ չվերթներ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել են տասնյակ չվերթներ
Հունվարի 1-ին Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 89 չվերթ։
Չեղարկված չվերթների մեծ մասը՝ 75-ը, Շերեմետևոյում է։
Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը մերկասառույցի և քամու պատճառով երկարացրել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։
Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել են ավելի քան 100 չվերթ։