Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանները միանգամից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի օդանավակայանները միանգամից ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Factor.am-ը գրում է․ Թռիչքները Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններ՝ Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի, այս գիշեր անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես սահմանափակվել են, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Էքսպոկենտրոնի տարածքում, գիշերը հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինչ այս Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների ժամանակ թռիչքների սահմանափակումներ եղել են առավելագույնը երկու օդանավակայանում, նշում է «Կոմերսանտ»-ը։

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի ժամանակով 04:22-ին իր Telegram ալիքում հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որի բեկորներն «ընկել են «Էքսպոկենտրոնի» գոտում, շենքին էական վնաս չի հասցվել»։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի ազդեցությունից հետո անօդաչու թռչող սարքը փոխել է թռիչքի ուղին և ընկել Կրասնոպրեսնենսկայա ամբարտակի տարածքում գտնվող ոչ բնակելի շենքի վրա։

«Էքսպոկենտրոնի» մի կողմում Ռուսաստանի կառավարության շենքն է, մյուսում՝ Մոսկվայի քաղաքային բիզնես թաղամասը, որտեղ այս ամառ արդեն երկու անգամ անօդաչու թռչող սարքեր են ընկել։ Թռիչքների սահմանափակումները չեղարկվել են ժամը 04:30-ին։

Կիսվել