Մոսկվայի հայերի ընտանիքում տեղի ունեցած արյունոտ դրամայի նոր մանրամասներ են ի հայտ եկել
Մոսկվայի հայերի ընտանիքում տեղի ունեցած արյունոտ դրամայի նոր մանրամասներ են ի հայտ եկել
Քննությունը պարզել է, որ 57 տարեկան տղամարդը, որի սպանության մեջ նրա երեք դստրերին են կասկածում, դանակի մոտ 40 հարված է ստացել։ Հարվածներից մեկը սրտին է հասցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Աղբյուրի համաձայն` 1999 թվականին ծնված աղջիկն ինքն է տեղի ունեցածից հետո ոստիկանություն զանգել։ Աղջիկների խոսքով` հայրն ինքն է նրանց վրա դանակով հարձակվել ու նրանք ստիպված էին պաշտպանվել։
Քույրերից մեկը հոսպիտալացվել է ազդրի վնասվածքով։ Նա ասել է, որ հայրն է նրան դանակով վնասել։ Քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս 2 դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու սրտին հարված հասցրել։
Աղջիկներին արդեն մեղադրանքներ են ներկայացվել։ Խաչատուրյան քույրերի եղբայրը` Խաչիկ Խաչատուրյանը, չի հավատում տեղի ունեցածի վարկածին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ–ալիքը։ Խաչիկը կարծում է, որ ԶԼՄ-ները մտածված են նրա հորը վատ կերպար դարձրել։ Թեև տղան հրաժարվում է ասել, ինչպես է ամեն ինչ իրականում եղել։
Խաչիկը նաև նշել է, որ 16 տարեկանից տանը չի ապրում։ Նա չգիտի` ինչու է հայրը վռնդել մորը։