Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում տղամարդ է մահացել
Մոսկվա-Երևան թռչող ինքնաթիռում տղամարդ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին չվերթն իրականացնող ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Տղամարդը մոտ 50 տարեկան էր։
Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա թռիչքից առաջ տեղեկություններ չի հայտնել իր առողջական խնդիրների մասին։ Ուղեւորին օգնել են ոչ միայն բորտուղեկցորդուհիները, այլեւ ինքնաթիռում գտնվող երկու բժիշկները, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Այժմ ինքնաթիռը գտնվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում։