Մամուլ

Մոսկվահայ մեծահարուստները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ»

Մոսկվահայ մեծահարուստները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից:

Մոնարխ

Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել