Մամուլ

Մոսկովյան եռակողմ հանդիպմանը ոչ մի խայտառակ փաստաթուղթ չհաջողվեց պարտադրել Փաշինյանին, ինչը ակնհայտ երևում էր Ալիևի և Պուտինի դժգոհ հայացքներից

Մոսկովյան եռակողմ հանդիպմանը ոչ մի խայտառակ փաստաթուղթ չհաջողվեց պարտադրել Փաշինյանին, ինչը ակնհայտ երևում էր Ալիևի և Պուտինի դժգոհ հայացքներից

Հայկ Տորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ իմ տրամաբանության և աչքի ընկնող մի շարք փաստարկների` Ես կարծում եմ, որ Հայաստանի ընդդիմությունը ուղիղ կապի մեջ է ալիևի հետ։

Մինչ Փաշինյանի Մոսկվա մեկնելը, Հայ ժողովրդի կողմից մերժված ընդիմությունը օր ու գիշեր վնգստում էր, թե հեսա կտեսնեք` Փաշինյանը Մոսկվայում խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, ուստի, դատելով ընդդիմության այդ վնգստոցներից, պարզ էր դառնում, որ ամենայն հավանականությամբ, Մոսկվայում ալիևը պատրաստվում էր դավադիր փաստաթուղթ դեմ տալ Նիկոլ Փաշինյանին, որն էլ պետք է ստիպված ստորագրեր, բայց վնգստացող ընդդիմությունը մոռանում է, որ Նիկոլ Փաշինյանը համառությամբ բավականին ուժեղ է և թիկունքին ունի մի ամբողջ Հայ ազգի աջակցություն:

Նրանք նաև չէին հաշվարկել, որ Ֆրանսիայի նախագահի զանգը Պուտինին ևս իր դեարակատարությունը ունեցավ ` ի աջակցություն հայ ժողովրդի, իսկ Ֆրանսիայի նախագահը միանշանակ ունի նաև ԱՄՆ-ի աջակցությունը..

aliev putin nyardayin

Բայց եկեք փաստացի արձանագրենք, որ հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը ոչ մի խայտառակ փաստաթուղթ չհաջողվեց պարտադրել Փաշինյանին, ինչը ակնհայտ երևում էր ալիևի և Պուտինի դժգոհ հայացքներից:

Չեմ բացառում, որ հենց այդ պատճառով , ըստ որոշ տեղեկությունների, ալիևի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Մոսկվայի բժշկական կենտրոն.. Հ.Գ. Այժմ շատ կցանկանայի իմանալ` այն վընգստացող ընդիմադիրները, որոնք աղմկում էին, թե բա հեսա կտեսնեք Նիկոլը ինչ խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, ինչպես են նայելու հանրության աչքերին` չնայած նրանք 25 տարի երկիրը լափեցին, ՀԴՄ-ը պահանջող քաղաքացուն ծաղրեցին և մինչ օրս, առանց ամաչելու, դեռ վնգստում են, հետևաբար իրենց համար սովորական երևույթ է։

Հ.Գ.Գ. Չեմ զլանա և ևս մեկ անգամ կասեմ` եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կարողանա Սևանա լճի վրայով քայլել, միևնույն է, ընդիմադիր վնգստացողները, վնգստալով կասեն,- «հլը Նիկոլին նայեք` լողանալ չգիտի` դրա համար է քայլում»»։

Կիսվել