«Մոռացել է, որ պնդել էր, թե մեր երկրին Կադիրովի նման առաջնորդ է պետք». Բորիս Մուրազի
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեր Արամը երեկ Պետրոս Ղազարյանի մոտ դժգոհում էր Գուգարաց թեմի առաջնորդի կարգապահությունից և իր գործելակերպը համեմատում էր դիկտատուրայի հետ։ Տեր Արամը հայրենադավ այս իշխանության սրտին յուղ քսելիս մոռացել էր, որ ժամանակին հրապարակային պնդել է, որ մեր երկրին Կադիրովի նման առաջնորդ է պետք։
Խիստ ժողովրդավարի, բարեսիրտ մարդու դիմակի տակ հանդես եկող Տեր Արամը իր համար օրինակելի է համարում մարդկության գրեթե բոլոր մեղքերում չեպիոն դարձած Կադիրովին»։