ԺամանցՏեսանյութ

Երջանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել․ ամուսնության առաջարկություն` մոդել Մոնիկա Գրիգորյանին

«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը նշանադրվել է։ Շքեղ արարողության տեսանյութը Մոնիկան կիսվել է իր հետևորդների հետ։

Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ Մոնիկան շատ երկար է պատրաստվել նշանադրության արարողությանը։ «Շնորհակալ եմ բոլորիցդ ջերմ բարեմաղթանքների և լավ խոսքերի համար»,-նշել է մոդելը։

monika

Տեսանյութին կից Մոնիկան հուզիչ գրառում է կատարել սիրելիի մասին։

«Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում: Երջանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել», գրել է Մոնիկա Գրիգորյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել