Մոմավաճառ փոքրիկ Հովհաննեսը հուզել է բոլորին. նրան անչափ հետաքրքրում էր, թե ինչպես է բարձրանում մեքենայի ապակին
Մոմավաճառ փոքրիկ Հովհաննեսը հուզել է բոլորին։ Այս տեսանյութով Ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Մանուկյանն է կիսվել, ով զրուցում է նրա հետ շփվում:
Տեսանյութից կից գրել է․ «Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին ծանոթացանք փոքրիկ Հովհաննեսի հետ»։
Նա ընդամենը 3 տարեկան է, բայց արդեն գումար է վաստակում մոմ վաճառելով։
Փոքրիկը փորձելով օգնել ուղևորդներին՝ իր հազիվ հասկացվող լեզվով բացատրում է Սուրբ Հովհաննես եկեղեցի տանող ճիշտ ճանապարհը, որից հետո բացում է մեքենայի դուռը և հետաքրքրվում, թե ինչպես է բարձրանում մեքենայի ապակին։