ՄամուլՇոու-բիզնես

Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել է հոգեբուժարան․ նա կտրել է ձեռքի երակները

Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել է հոգեբուժարան․ նա կտրել է ձեռքի երակները

Այս մասին պատմում է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, ում խոսքով շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան բառիս բուն իմաստով կաթվածահար էին արել երթևեկությունը։

Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն էր։ Վերջինս, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել էր ձեռքի երակները։ Ավելին, ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։

Փորձելով մանրամասներ պարզել՝ Asekose.am-ը կապ հաստատեց մոդելի մենեջերի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տարածված լուրը․

Անիտա Հարությունյան

«Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմեց մոդելի մենեջերը։

Իսկ թե ո՞րն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանեց․

«Միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նա շատ ինքնամփոփ էր դարձել։ Հրաժարվում էր բոլոր առաջարկներից, չէր մասնակցում որևէ միջոցառման։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ իր բնույթով Անիտան բավական աշխույժ և ուրախ մարդ է։

Կարծում եմ, Անիտան ինքը, երբ պատրաստ լինի, կպատմի իր հետևորդներին, թե իրականում ինչ է պատահել։ Հիմա մենք բոլորս աղոթում ենք, որպեսզի հմուտ բժիշկների օգնությամբ նա շուտ վերականգնվի և վերադառնա իր բնականոն կյանքին»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Անիտա Հարությունյանի մենեջերը։

Կիսվել