Մամուլ

Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան

Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Փաշինյանն ասում էր՝ ես տվել եմ նաեւ Ադրբեջանի անունը, մեզ մի բան է ասում, դրսում՝ մի բան։

Կարող ենք ասել, որ դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիեւը ամեն տեղ նույն բանն է ասում՝ հողերը հետ կտաք, Ղարաբաղն էլ կպահենք, ինքնավարություն կտանք, մենք սրան պատասխան չտվեցինք։

Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն։ Նման խիստ հարցադրում Ալիեւը չի արել։ Նույնիսկ առաջին նախագահի դեպքում խոսքը չի եղել Ղարաբաղի ինքնավարության մասին, այլ փուլերով հասնել անկախության։ Երկրորդ նախագահը առաջարկել է փաթեթով լուծման տարբերակը։

Ո՞նց կարող է լինել հանրաքվե Հրայր Թովմասյանին հանելու հարցով, ուրեմն դրա հետեւը մի ուրիշ բան կա։ Եթե նա խոստումներ չի տվել, ապա որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մեկին գործից հանելու համար։

Ինձ դուր չի գալիս Փաշինյանի մտածելակերպը, հապճեպ որոշումները, բայց ես Փաշինյանին ճանաչում եմ, նա այդքանը հասկանում է։ Մինչ մենք զբաղված եք կոռուպցիայով, սահմանադրական փոփոխություներով, ունեցվածքներով, բանը բանից անցնելու է։

Ես իրավունք ունեմ վախենալու, որ այս տարի Հայաստանը, Ղարաբաղը կարող են տակնուվրա լինել։ Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․ դրա մեջ տոն էր տալիս Ալիեւը։ Ես Հեյդար Ալիեւի հետ բանակցել եմ, բերում էր հետը քարտեզ՝ ձեռքով նկարված, վրան այդ շրջանները նշած, գիտե՞ք ինչ օրի էին։ Ասլան բալա է դարձել Ալիեւը։

Կարծում եմ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել