Մյանմարում երկրորդ ուժգին երկրաշարժն է եղել
5,2 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի մայրաքաղաք Նայփիթայից երկու կիլոմետր հեռավորության վրա։
«Մյանմարում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սեյսմոլոգներին։ Նրանք հավելել են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մայրաքաղաք Նայպյատավից երկու կիլոմետր հեռավորության վրա՝ Մոսկվայի ժամանակով 12:20-ին:
Մարտի 28-ին Հարավարևելյան Ասիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որից ամենաշատը տուժել են Թաիլանդն ու Մյանմարը։ Ցնցումները զգացվել են Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում։
Թաիլանդում շենքեր են փլուզվել, կան փլատակների տակ մարդկանց արգելափակման դեպքեր։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 1002 մարդ է մահացել։ Եվս 2376 մարդ վիրավորվել է։