ՄամուլՏեսանյութ

Մհեր Արմենիան հացադուլ է սկսել, պահանջում է Փաշինյանի հրաժարականը (Տեսանյութ)

Մհեր Արմենիան հացադուլ է սկսել, պահանջում է Փաշինյանի հրաժարականը (Տեսանյութ)

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Մեսրոպյանը՝ հայտնի երգիչ Մհեր Արմենիան, քիչ առաջ ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարեց, որ սկսում է հացադուլ:

«Հացադուլ՝ հանուն մեր ազգի, որպեսզի մենք արթնանանք, հասկանանք իրականությունը՝ թե ինչ է տեղի ունենում: Նպատակն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ նա հրաժարական կտա»,- ասել է նա:

«Մենք պետք է համախմբվենք գաղափարի շուրջ: Գաղափարը միակն է՝ թույլ չտալ, որ երկիրը կործանվի: Հայաստանն այսօր կանգնած է կործանման եզրին: Շատերը չեն պատկերացնում, թե որքանով է դա իրականություն, սակայն մենք մտել ենք այս քաղաքական պրոցեսի մեջ ու գիտենք ավելի շատ բաներ, քան հանրությունը:

մհեր արմենիա

Հանրությունն ամեն ինչին տեղեկանում է Ֆեյսբուքից, որտեղ ավելի շուտ «սութի հայրենասիրություն» է: Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են Հայաստանը, ուզում են ապրել Հայաստանում՝ ոտքի կանգնել»:

Մհեր Մեսրոպյանը հացադուլն սկսել է Մատենադարանի հարակից տարածքից:

Տեսանյութը ստորև

Կիսվել