Խունկ, աղոթք և խոնարհում նրա վառ հիշատակին. Մհեր Արմենիան կադրեր է հրապարակել Ռիտա Սարգսյանի շիրիմից
Երգիչ Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«2020 թվականի նոյեմբերի 20-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը։
Խունկ, աղոթք և խոնարհում նրա վառ և պայծառ հիշատակին։ Նրա կատարած բարի գործերը անջնջելի են և երբեք չեն մոռացվի։
Տիկին Ռիտան մեծագույն դեր է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքի փրկության և զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։



