Մկրտիչ Արզումանյանի ծնողները որդու շուրջ աղմուկի մասին ասելիք չունեն
Ստեփան Զորյանի «Ցացնկապատ» համանուն վեպի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը արդեն մի քանի օր է շարունակվում է քննարկվել համացանցում։
«Ցանկապատ» պատմվածքը մոտ 100 տարի առաջ կատարված դեպքերին է վերաբերվում, բայց առաջին հայացքից տպավորություն է, որ կարծես մեր օրերի մասին լինի, երբ նույնն են ողբերգությունը, ցավն ու խնդիրները։
Արդեն մի քանի օր է համացանցում քննարկվում է վաստակավոր դերասան Մկրտիչ Արզումանյանի (Կարգինի Մկոյի) «Ցանկապատ» ներկայացումից հետո հնչեցրած մտքերը։ Արզումանյանին մեղադրեցին, որ ջուր է լցնում իշխանության ջրաղացին։
Մկրտիչ Արզումանյանն ասել է.
«Սա ընդամենը հին թվերի մասին է ու եթե այսօրվա իրականության մասին լիներ, այլ կերպ կլիներ իմաստն ու ասելիքը»։
OragirNews-ի լրագրողը եղել է Մկրտիչ Արզումյանի ծնողների տանը։
Արզումանյանի մայրը չցանկացավ մեկնաբանել որդու շուրջ առաջացած աղմուկը։
«Եթե Մկոն մինչև հիմա չի արձագանքել, ես դրա կարիքիը չեմ զգում։ Կներեք, ես չեմ ուզում մեկնաբանել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Մկրտիչ Արզումանյանի մայրը` Սուսաննա Արզումանյանը։
Հայրը` Ալեքեսան Արզումանյանը մեր հարցերին չպատասխանեց։
Մկրտիչ Արզումանյանի մայրն ասում է, որ եթե պետք լիներ, որդին անպայման կարձագանքեր։ Ինքը չի կարող որդու փոխարեն պատասխանել։