ՄամուլՍպորտ

Մխիթարյան. Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, բոլորը կիմանան ճիշտը

Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը: Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ-ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։

Հավաքական չեմ վերադառնա»,- ասել նա՝ պատասխանելով այն հարցվին, թե եթե ֆեդերացիայի նախագահի փոփոխություն լինի, հնարավոր է՝ ինքը վերադառնա ազգային հավաքական։

Անդրադառնալով այն հարցին, թե վերջին շրջանում Հայաստանի հավաքականը բավականին բարդ իրավիճակում է, և ինչ հնարավոր քայլեր պետք է արվեն այդ վիճակից դուրս գալու համար, նա պատասխանել է․

«Արդեն 3 տարուց ավելի ես չեմ խաղում հավաքականում, չգիտեմ ներքին խոհանոցը, չգիտեմ, թե ինչն է պատճառը, միայն կարող եմ հաջողություն մաղթել մեր տղաներին, որ կարողանան դուրս գալ այդ իրավիճակից։

Կիսվեք էջում