ՄամուլՏեսանյութ

Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար․ սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (տեսանյութ)

Մի օր մի դատավոր պետք է պայքարի իր անկախության համար․ սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ

Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում իր տանը իրականացրած խուզարկությունից հետո ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նա ասաց, որ մենք տեսնում ենք այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը: «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա մասին ակնարկ արել է, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամբողջի մասին լռի:

«Ես դիտարկում եմ, որ այս ամբողջը մի օր պետք է լիներ, որ մի օր մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, ուզում եք սա զրկանք համարեք, հետապնդում համարեք, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ»:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ խնդիրները բավականանին խորքային են և իր ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի:

«Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է և այնպիսի քաղաքական, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, այլ երկրում որևէ մեկի շահերից չի բխում»,- ասաց նա:

Իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասաց.

«Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել, երբ խոսում ու գրում եք, այն կանխավարկածով առաջնորդվեք, որ ձեզ լսում են, կյանքն ավելի հեշտ է այդ դեպքում լինում:

Մի՛ սպասեք ինչ-որ որոշումների, իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ ինձ համար ապրում եմ»:

Տեսանյութը ներկայացված է ստորև։

Կիսվել