Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը հայտնվել է Դեբեդ գետում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։