ԺամանցՕգտակար

Մի քանի մթերքներ, որոնք նպաստում են մազի աճին

Մի քանի մթերքներ, որոնք նպաստում են մազի աճին: Շատերն են երազում երկար ու փարթամ մազերի մասին։ Գեղեցիկ մազերն առաջին հերթին պետք է առողջ տեսք ունենան։

Իհարկե, մազերի համար նախատեսված դիմակներն ու խնամքի այլ միջոցները երբեք ավելորդ չեն, սակայն դրանց կառուցվածքի վրա ազդելու համար գործեք նախևառաջ օրգանիզմի ներսից։ Առողջ մազեր ունենալու համար ձեր սննդակարգում ավելացրեք հետևյալ մթերքները.

Սաղմոն

Սաղմոնը պարունակում է վիտամին D, սպիտակուց եւ  Омега-3 ճարպաթթու։ Բոլոր այս միկրոէլեմենտները մազերին փայլ են հաղորդում, ամրացնում ֆոլեկուլները, ինչն էլ նպաստում է մազերի արագ աճին։

sushi

Դեղին պղպեղ

Սթրեսը նպաստում է մազաթափությանը, իսկ դեղին պղպեղը օգնում է հաղթահարել այն, բարձրացնել դիմադրողականությունը։ Աղցանում պղպեղ ավելացրեք, այդպիսով կամրացնեք մազարմատները, ինչպես նաև կկանխեք մազածայրերի փխրունությունը։

մթերքներ

Ձու

Ձուն սպիտակուցի, բիոտինի և В12 վիտամինի աղբյուր է։ Ճիշտ է, մազերին օգտակար է դրանում առկա դեղնուցը։ Առողջ մազեր ունենալու նպատակով խորհուրդ է տրվում շաբաթը երեք անգամ ձու ուտել։

dzu 1

Նուշ

Նուշն իր մեջ պարունակում է ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են բջջաթաղանթներին։ Դրանք նպաստում են խոնավությունը պահպանել թաղանթների ներսում՝ կանխելով մազերի չորացումը, հետևաբար նաև վաղաժամ ծերացումը։

nush

Ավոկադո

Բժիշկ-դիետոլոգների ամենասիրելի մթերքը, որը պարունակում է բազմաթիվ վիտամիններ ու միկրոէլեմենտներ։ Այն իր մեջ պարունակում է վիտամին  А, С, Е, D, Р և К, ինչպես նաև В խմբի վիտամիններ։

Դրանում շատ է կալցին, նատրին, ֆոսֆորը։ Սննդակարգում ավոկադոյի պարբերաբար օգտագործումը զգալիորեն կակտիվացնի մազերի աճը, դրանց առողջ փայլ կհաղորդի՝ պաշտպանելով կոտրվելուց և չորությունից։

avokado
Կիսվել