Մամուլ

Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար. Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.

Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»:

Կիսվել