Օգտակար

Մի քանի խորհուրդ կանանց, որպեսզի սպիտակեղենը ձյունաճերմակ լինի

Մի քանի խորհուրդ կանանց, որպեսզի սպիտակեղենը ձյունաճերմակ լինի:

Տնային տնտեսուհիները միշտ հանդիպում են հետևյալ խնդրին՝ սպիտակեղենը կամ սպիտակ շորերը ինչպես լվանալ, որ այն ձյունաճերմակ լինի։

Ասպիրին. այն հիանալի անց է կացնում դեղին հետքերը։ 5 հաբ ասպիրինը թրջեք ջրում եւ դրանում թրջեք հագուստը։ Որոշ ժամանակ անց լվացեք՝ սովորականի պես։

Սոդա. 4 լիտր ջրին մեկ բաժակ սոդա ավելացրեք ու դրանում թրջեք սպիտակ հագուստը։ Կտորը ձյունաճերմակ կդառնա։

Կիտրոնի հյութ. մեկ բաժակ կիտրոնի հյութը լցրեք լվացքի մեքենայի մեջ, երբ այն պարզաջրվում է։ Կամ. կիտրոնի հյութը լցրեք տաք ջրի մեջ, սպիտակ շորերը թրջեք ու թողեք ամբողջ գիշեր, այնուհետև լվացեք սովորականի նման։

Կիսվել