Մամուլ

Մի տնից 7 դպրոցական․ սեպտեմբերի 1-ը բազմազավակ ընտանիքում (ֆոտո)

Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Մարտիկ Մելքոնյանն այս տարի 7 դպրոցական է ճանապարհել դպրոց: NEWS.am-ի հետ զրույցում բազմազավակ հայրը պատմեց, որ դպրոցում նույնիսկ կատակել են` ասելով, որ եթե իր երեխաները չհաճախեն, դպրոցը կփակվի:

«Շատ ուրախ էի առավոտյան, որ 7 երեխա է իմ տնից դպրոց հաճախելու: Ճիշտ է, դժվար է, բայց կարողացանք բոլորի համար էլ անհրաժեշտ իրերը գնել ու երեխաներին ուղարկել դպրոց»,- ասաց նա:

Նա նշեց, որ երեխաներին դպրոց ուղարկելու համար իրենց աջակցել են. «Եւ մարզպետարանից են օգնել, եւ համայանքապետարանն է օգնել, եւ տարբեր կազմակերպություններից են աջակցել: Մի խոսքով, բոլորից շատ գոհ եմ ու շնորհակալ»:

Նշենք, որ բազմազավակ ծնողներն ունեն 15 երեխա:

Մի տնից
Մի տնից

Նյութի աղբյուր՝ news.am

Կիսվել