Մամուլ

Մի տեղ՝ թաղում, մի տեղ՝ հարսանիք

Մի տեղ՝ թաղում, մի տեղ՝ հարսանիք

Hraparak.am-ը գրում է․ Մենք տեղեկացրել էինք, որ վախճանվել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մայրը: Նա մի քանի օր առաջ էր մահացել, բայց քանի որ որդին Կարապետյանը մեկնել էր Մոսկվա մասնակցելու «Զապադ-2021» զորավարժություններին և սահմանազատման հարցով կարևոր բանակցություններ էին ընթանում, ուստի հետաձգել էին սգո արարողությունները:

«Հրապարակը» տեղեկացավ, որ նախարարի մոր հոգեհանգիստն ընթանում է այսօր` Նոր Նորքի 2-րդ զանգվածի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը կլինի վաղը:

Միաժամանակ իշխանական վերնախավում այսօր նաև քեֆ-ուրախություն է. ամուսնանում է իշխանությունների սրտի օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր Էդվարդ Սուքիասյանի որդին:

Ինչպես է Փաշինյանը ժամանում

Սուքիասյանի որդու և հարսնացուի պսակադրությունն էլ տեղի էր ունենում Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցում, որի բակում այսօր բազմաթիվ շքեղ մեքենաներ նկատեցինք Սուքիասյաններին պատկանող ամբողջ ավտոպարկն այնտեղ էր:

Իսկ հարսանեկան խնջույքը տեղի է ունենալու Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» մյուզիք հոլում:

Կիսվել