Ազատ խոսքՄամուլ

Մի հարց ունեմ և իսկապես լուրջ մտահոգ եմ այս խնդրով. Սամսոն Գրիգորյան

Մի հարց ունեմ և իսկապես լուրջ մտահոգ եմ այս խնդրով. Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի հարց ունեմ և իսկապես լուրջ մտահոգ եմ այս խնդրով։

Որպես հասարակ տնտեսվարող, ի՞նչ իրավունք ունեմ ես քաղաքացուն առանց դիմակ թույլ չտալ մտնել իմ խանութ, որը հասարակական տարածք է, որում, ասենք, ես իրավունք չունեմ ծխելու, հայհոյելու, անդրավարտիքով պտտվելու, այսինքն դա իմ անձնական տարածքը չէ, դա հասարակական տարածք է, որտեղ բոլորի իրավունքները հավասար են։

Ի՞նչ իրավունք ունեմ ես ուժային կառույցի գործառույթ կատարել և որևէ քաղաքացու ազատություններին բռնանալ, թեկուզև օրենքի շրջանակներում, չէ՞ որ դա վերապահված է միմիայն ուժային կառույցներին։

առանց դիմակ

Նույն այս տրամաբանությամբ, ես պետք է խախտում անող վարորդին տուգանե՞մ, այլ քաղաքացու կյանքին վտանգ սպառնալու դեպքում հրազեն օգտագործե՞մ։ Որքանով է սահմանադրականությանը համապատասխանում հասարակ քաղաքացուն ստիպել արգելել այլ քաղաքացու որևէ գործողություն»։

Կիսվել