«Մի հատ սամալյոտ են գտել, մի հատ տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ». Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին (Տեսանյութ)
«Մի հատ սամալյոտ են գտել, մի հատ տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ»։ Որևէ հարցի չեմ պատասխանում, ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալելու: Այս մասին լրագրողներին ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության 6-րդ վարչության հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը։
Նա լրագրողներին հորդորեց իզուր տեղը չկանգնեն։ Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը պատասխանեց. «Հա, մի հատ Սու 35 սամալյոտ են գտել, ինքնաթիռ, մի հատ Տ 90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ»։
Ինչ վերաբերում է իր անվան հետ կապվող չարաշահումբերին, Հայրապետյանն ասաց, որ երեկոյան ամեն ինչ կիմանան:
Մանրամասները՝ տեսանյութում