Շոու-բիզնես

Մի հատ ձեզ հայելու մեջ նայեք, սվինգեռներ. Ռուբեն Մխիթարյան

Մի հատ ձեզ հայելու մեջ նայեք, սվինգեռներ. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն «իմ քՅալը» հանցավոր խմբակը որոշել է, որ իբր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ: Ծիպա դե շատ է մեզ՝ իրանց էլի, վիրավորում: 

Ռուբեն Մխիթարյան

Ուշադրություն: Ուրեմն Հայրենիքի մեկ քառորդը զիջած, կապիտուլյացիա ստորագրած, 5000 զինվորի գլոխ կերած, 10.000-ից ավել զինվորի հաշմանդամ դարձրած, անթիվ անհամար գերի ու անհետ կորած տված, պետականության կորստի առջև երկիրը հասցրած, ստախոս, դավաճան ստահակը երկրի վարչապետ կարող էլինել, իսկ Զոհրաբյանը, որ պռոստը հարթակից ամեն օր ասում է այն, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիները ամենուր՝ չի կարող:

Ու մի ճշտում էլ: Էդ հանձնաժողովը կոչվում է ՄԱՐԴՈՒ իրավունքների պաշտպանության հանձնաժողով: Դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ: Զուտ կենսաբանորեն՝ գուցե: Մի հատ ձեզ հայելու մեջ նայեք, սվինգեռներ»:

Կիսվել