Մամուլ

Մի խումբ մտավորականներ բաց նամակով իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Փաշինյանին

Մի խումբ մտավորականներ բաց նամակով իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Փաշինյանին, գրում է Armtimes.com-ը: Բաց նամակի տեքստում ասվում է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ

Մենք` հայ մտավորականներս, մտահոգված լինելով երկրի զար­գաց­ման խնդիրներով` դիմում ենք Ձեզ`հայտնելով մեր աջակցությունը պետա­կանու­թյան կառույցների գործառույթների և հեղինակության վերականգման, կոռուպցիայի, թալանի, պաշտոնավաճառման և այլ հանցագործ երևույթների դեմ մարտնչելու հա­մար, որոնք անշուշտ պետք է իսպառ վերացվեն մեր պետությունից, եթե մտադրու­թյուն ունենք ոչ թե սոսկ գոյատևելու, այլ արժանավայել ապրելու այս մոլորակի վրա:

Մեր ժողովրդի առողջ մասը, որը կազմում է բացարձակ ճնշող մեծամասնությունը, անկասկած հույս ու հավատ ունի Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, և մենք ևս փափագ ունենք Հայաստանը շուտով տեսնել զարգացած երկրների շար­քում: Գիտակցելով, որ Ձեր կատարած աշխատանքն անզիջում պայքար է քաղա­քա­ցիա­կան հասարակության բացակայության պայմաններում հանուն այդ հասա­րա­կության ձևավորման` մենք առանց երկմտելու պատրաստ ենք մասնակ­ցե­լու այդ պայքարին` ի շահ մեր ժողովրդի և մեր սերունդների ապագայի: Միաժամանակ դիմում ենք Ձեզ ինկատի ունենալ մեր կարծիքը բարեփոխումների վերա­բեր­յալ:

Յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը օրենքներն են: Օրենքները չեն գործում ոչ միայն կատարողների, այլև օրենքների թերության պատճառով: Մեր օրենք­ները գրված են «ազնիվ մարդկանց», այլ ոչ թե երկրի համար: Մեր յուրաքանչյուր օրենք կամ կանոնակարգ պարունակում է կետ(-եր), որն (որոնք) օրինական կերպով թույլ է (են) տալիս երեք հազար դո­լա­րով սեփականաշնորհել 600 000 ԱՄՆ դոլար արժո­ղու­թյամբ շինություն (բա երկիրն ինչպե՞ս ծնկի չգա), ունենալ չինովնիկական բո­լոր իրավունքները` չունենալով ոչ մի պա­տաս­խանատվություն (ինչ­պիսին է այսօրվա ցան­կացած պետական հիմնարկության կառա­վարչի կարգա­վի­ճակը), ստեղծել մենա­շնորհ, երբ մենաշնորհը օրենքով արգելված է (խոսքն, օրինակ, «Հայռուսգազ­արդի» մա­սին է): Երկիրը ոտքի կանգնեցնելու համար պետք է խմբա­գրել «հրաշամա­նուկների» կողմից գրված մեր բոլոր օրենքներն ու օրենսդրա­կան ակտերն այնպես, որ ստեղծվեն հավասար, այսինքն`ձեռնտու պայմաններ` Հայաստանում ապրելու և աշ­խա­տելու համար:

Անկախ որևէ էական անհրաժեշտությունից` նախկին ղեկավարությունը փոխում էր օրենքները ըստ իրենց պահանջների և ուզած ժամի: Ցանկացան ոմանք, որ բուհերը լինեն ՊՈԱԿ՝ եղան, հետո ցանկացան, որ հիմնադրամ դառնան՝ դարձան (ռեկտորներին ցմահ պահելու համար): ԽՍՀՄ-ում 70 տարվա ընթացքում գործեց կրթության մասին մեկ օրենք, որը կրեց որոշ փոփոխություններ` կապված երկրի զար­գաց­ման հետ (պարտադիր տարրական ուսուցումը փոխարինվեց պարտադիր յոթնամյայով, հետո ութնամյայով, տասնամյայով): Մենք ընդամենը քսանութ տարվա ընթացքում կրթության մասին ընդունում ենք երրորդ օրենքը, շուտով կարող է ընդունենք երրորդ Սահմանադրությունը, քանի որ երկրորդը գրված է իշխանավորի հավերժ թագավո­րության համար: Անկախ Վենետիկի հանձնաժողովի կարգադրու­թյուն­ներից` պետք է ընդունել կայուն օրենքներ, որոնք աշխատեն գոնե հիսուն տարվա ընթաց­քում:

Չնայած արևմտյան տերությունները քանդեցին խորհրդային երկիրը, սակայն հարս­տա­ցրին մեր միտքը լճացման գաղափարով: Եվ դա միայն մեր հզոր ԽՍՀՄ-ի չարիքը չէր: Լճացումը քանդեց նաև «արաբական կոմունիզմ» կառուցած Լիբիան, որը հասել էր հարկային մարմինները և բանկային տոկոսները վերացնելու մակարդակին: Եթե ԽՍՀՄ-ում լճացումը վտանգավոր աստիճանի էր, Հայաստանում այն անցել է բոլոր վտանգավոր սահմանները: Պետք է, անտարակույս, սահմանափակել ղեկա­վար ­պաշտոններում աշխատելու տևողությունը չորս տարով` առանց բացառության, հիմնարկությունների անվանումների փոփոխման և այլ մանր խորամանկություն­նե­րի:

Մեր խնդրանքն է ապահովել պետական կառույցների աշխատանքի պարզու­թյունն ու պրոֆեսիոնալիզմը: Պարզության համար կան բոլոր տեխնիկական միջոցները, իսկ պրոֆեսիոնալիզմն ապահովելու համար պետք է մրցակցություն, որում ընտրության պատասխանատվությունը կկրեն բոլոր քվեարկողները (եթե Դուք ընդունեք մեր առաջարկը, պատրաստ ենք աջակցելու մեխանիզմների մշակումնե­րին): Դեռևս 1215 թվականին Անգլիայի լորդերը Վինձորի և Սթենզի ճանապարհների խաչմերուկում գտնվող Ռենիմիթ դաշտի մեջտեղում ստիպել են Անգլիայի արքա Յոհաննին ստորագրել Մեծ ազատությունների մասինպայմանագիր (Magna Charta Libertatum), որով արքան պարտավորվում էրտգետ և անբարոյական մարդկանց չնշանակել պետական պաշտոնների (կետ 45):

Եթե նման արգելք գործի Հայաստանում, այն կվերացնի մարդու կախվածությունը ղեկավարի քմահաճույքից: Հիմացանկացավ բժշկական համալ­սարանի ռեկտորը,որ բուժֆակում ուսուցումը տևի հինգ տարի՝ բակալավրիատում և երկու տարի՝ մագիստրատուրայում (ընդհանուր վեց տարվա փոխարեն), ուրեմն կտևի յոթ տարի (ուսանողներից պոկած մեկ տարվա վարձավճարը թիվ է, հերն էլ անիծած, որ այդ տարին բան չկա սովորեցնելու): Հաջորդը որոշեց, որ պիտի լինի ընդհանուրը վեց տարի, կլինի վեց տարի: Որոշեց նախարարը, որ Երևանի թ.1 բժշկական ուսումնարանի շենքը պետք է վաճա­ռել տնօրենին, հետո տնօրենից վարձակալել, կարվի, որոշեց, որ բոլոր մասնավոր բուհերը պետք է փակվեն (մի քանի ՀՀԿ-ականներին պատկանողներից բացի), կփակվեն: Հիմա դպրոցի տնօրեն են դառնում ինչ-որ քննություն հանձնելով, իսկ ըստ էության դրա համար պետք է երկարատև աշխատանքով ապացուցել սեփական ազնվու­թյունը, գիտելիքների բարձր մակարդակը, մանկավարժական ունակություն­ները, վայելել աշխատակիցների հարգանքը:

Պետք չէ կասկածել, որ ստեղծված պայ­մաններում ազնիվ ապրելն ու աշխատելը պարզապես անհնար է, սակայնոչ միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում, այլև հարևան Վրաստանում ուղիղ հակառակ պատկերն է: Ժամանակին ՀՀՇ-ն փողոցը լցրեց իշխանության մարմիններ` միայն թե կոմու­նիստ­ները չլինեն: Երի­տա­սարդ, կյանքի փորձ, ղեկավարելու ունակություն, համապա­տասխան բարոյական մակարդակ չունեցող մարդիկ կառավարման ձևավորված համակարգի բացակայության պայմաններում երկիրը վերածեցին դժոխքի:

Հայ ժողովրդի մեջ շատ կան ազնիվ, բարձր կրթություն ունեցող մասնագետներ, միայն թե պետք է բարձր կանգնել «իմ-քո» հարա­բերություններից: Հիշենք, որ բռնակալ Ստալինը ԽՍՀՄ-ը գյուղական արորից երեսուն տարում հասցրեց ատոմային ռումբի տիրության`գիտակցելով, որ ամեն ինչ որոշում են կադրերը: Օրինակ, կոռուպցիան վերացնելու համար պետք է փոխել բոլոր ղեկա­վար պաշտոնյաներին, սկսած բաժնի վարիչներից. մեղրի համը տեսած մատը պարապ բերանը չի գնա:

Մենք հիշատակեցինք հրատապ բարեփոխումներ պահանջող ընդհանուր կետեր. մեր անօրեն օրենքները, քաղաքական կյանքի լճացումը, կառավարող մար­մինների աշխատանքի փակ լինելը (պատահական չէ, որ ամեն մի կեղտոտ արարք կատար­վում է գաղտնի, այդ թվում`գաղտնի քվեարկությամբ), կադրային կողմնա­պաշ­տական քաղաքականությունը (արդյունավետ կառավարելն ավելի բարդ է, քան Նյուտոնի օրենքները սահմանելը): Խնդրում ենք հաշվի առնել:

Խորին հարգանքներով`

Մադոյան Վաղարշակ Վարուժանի,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ, Սարուխանյան Արեստակ Արամայիսի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Փետևոտյան Ռազմիկ Արտավազդի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մարգարյան Ալբերտ Յախշիբեկի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատրյան Էմիլ Հարությունի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քելեջյան Հովհաննես Գևորգի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,  Հարությունյան Հրաչյա Ղահրամանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հովումյան Նորայր Գրիգորի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Տեր-Պետրոսյան Գևորգ Վահանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մանասյան Վոլոդյա, տնտեսագիտության թեկնածու

Սիմոնյանց Նանա,տնտեսագիտությանթեկնածու, Շեյրանյան Սերգեյ,մանկավարժականգիտություններիթեկնածու, Սարգսյան Վահագն, բանասիրական գիտությունների թեկնածու, Տեր-Թադևոսյան Ալեքսանդր, «Ռինգ» հանդեսի խմբագիր, Միքայելյան Ֆրիդոն,փիլիսոփայությանգիտություններիթեկնածու, Վանյան Արմինե, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ասատրյան Ջուլետա,ուսուցչուհի, բանասեր, Պողոսյան Անահիտ, ուսուցչուհի, բանասեր, Բանգոյան Վլադիմիր, ինժեներ, ազատամարտիկ, Հովհաննիսյան Խորեն, ինժեներ, դասախոս, Մխիթարյան Աննա,դասախոս, բանասեր, Մշեցյան Սուսաննա, ինժեներ, Դոխոյան Գեորգի, ինժեներ, Թորոսյան Ալվարդ, բուժքույր, Մամիկոնյան Վահան, ինժեներ – շինարար, Բարսեղյան Արմեն, ինժեներ, Բոյախչյան Սուրեն, ինժեներ, Աբրահամյան Արևիկ,ուսուցչուհի, Ղազարյան Աննա, տեխնոլոգ, Մինասյան Նարինե, մանկավարժ, Տոնոյան Ալվարդ, բուժքույր, Բանգոյան Լիանա, իրավաբան, Քոչարյան Ալիսա,տնտեսագետ», – ասված է բաց նամակում:

Կիսվել