Մի խումբ մեքենաներ կանգնացրել են զորակոչի ավտոբուսը. քաշքշոցներ, հայհոյանքներ (Տեսանյութ)
Դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով։ Մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով այս ամենին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»:
Տեսանյութը՝ ստորև․