«Մի զարմացեք, որ մաքսիմում 50 հոգի են կիսում ձեր ամպագոռգոռ մտքերը»․ Լուսինե Բադալյան
«Վերջ, էս մի հիշողությամբ էլ կիսվեմ ու էլ չեմ զզվեցնի։ Ազիզներ ջան, էդ որ հիմա էլ իբր դարակազմիկ ստատուսներ ու դիմումներ եք գրում, ով-ով, ես հիշում եմ այս օրերին ինչով էիք զբաղված։ էստեղ եղած բոլորս ենք հիշում, իսկ մենք քիչ չենք, մի զարմացեք, որ մաքսիմում 50 հոգի են կիսում ձեր ամպագոռգոռ մտքերը։
Ով էլ մոռանա, ես կհիշեցնեմ։ Իրականում ՖԲ-ն բերեց, կարդացի ու բացահայտեցի, որ Թավշյան առաջինը չէր, որ այս զգացողություններն էր առաջացրել։ Նույն մթնոլորտն ու նույն մտքերը։ Մեր հասարակությունը վաղուց է պատրաստ աշխարհի ամենաքաղաքակիրթ պետությունը կերտելուն։ Մի խանգարեք երիտասարդներին»։