Մի ամբողջ թաղամաս գազազրկված է, վնասվել են ավտոմեքենաներ
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում «Shacman» մակնիշի ավտոաշտարակը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով խողովակները վնասվել են և ընկել են «Jeep» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գազատար խողովակների վնասման հետևանքով սկսվել է գազի արտահոսք և Վանաձոր քաղաքի մեծ թվով հասցեներ գազազրկվել են։
«Գազպրոմ Արմենիա»-ի ծառայողները օպերատիվորեն դադարեցրել են գազի արտահոսքը և կարճ ժամանակում վերականգնել գազամատակարարումը։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


