Շոու-բիզնես

Մի ամաչեք ձեր կանանց սեր խոստովանելուց, մի ամաչեք պատմելուց, որ փշաքաղվելու չափ սիրում եք․ Գրիգ

Սթենդ-ափեր Գրիգ Գևորգյանը կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի հետ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում և գրել․

«Մի ամաչեք ձեր կանանց սեր խոստովանելուց… Մի ամաչեք բարձրաձայնելուց… Մի ամաչեք պատմելուց, որ փշաքաղվելու չափ սիրում եք… Իրանք են ձեր ամենակարևորը, ձեր թիկունքը, ձեր ընտանիքը։

Հենց այսօր, առաջին հարմար պահին, թող ամեն ինչ, գնա մոտը ծաղիկներով, գրկելով ու պատմելով ամենակարևորի մասին։ Պայմանավորվեցինք։ Ես թռա ծաղիկների հետևից»,- գրել է Գրիգ Գևորգյանը:

Նշենք, որ Գրիգն ու Սոնան ամուսնացել են 2019 թվականին: